ԱՄՆ իշխանությունները Կիևին որպես առաջնահերթություն կմատակարարեն Javelin և Stinger համակարգեր
ԱՄՆ իշխանությունները, Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելիս, առաջնահերթությունը տալիս են անօդաչու թռչող սարքերի, Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարմանը։
Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը դեռևս առաքումներ է իրականացնում մարտի կեսերին հայտարարված 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում։
Կարծիքներ