COVID 19-ից բուժվելուց հետո Վրաստանում քաղաքացին կունենա «կանաչ» կարգավիճակ

COVID 19-ից բուժվելուց հետո Վրաստանում քաղաքացին կունենա «կանաչ» կարգավիճակ

Կորոնավիրուսից բուժվելուց հետո անձը կունենա մշտական ​​կանաչ կարգավիճակ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

Ըստ Ղիբրաձեի՝ կանաչ կարգավիճակ կտրվի  նաև այն անձին, ով կատարել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերացման հակագենի թեստ ունի:

«Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է կանաչ կարգավիճակը և որ հաստատություններում պետք կլինի օգտագործել այն։ Կանաչ կարգավիճակ տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին։ Վարակվել է Քովիդ 19-ով, լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր»,- հայտարարել է Գիորգի Ղիբրաձեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում