Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արման Բ.-ն:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տղամարդը նոյեմբերի 29-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Արման Բ.-ն ներկայացվել է ոստիկանություն Ապարանի բաժին:
Կարծիքներ