Մենք պարտավոր ենք ցույց տալու մեր համերաշխությունը ԼՂ ժողովրդին. Իտալիայի սենատոր Ռոբերտո Մենիա
Իտալիայի Սենատի «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d'Italia) խմբակցության պատգամավոր Ռոբերտո Մենիան խորհրդարանի իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով. «Մենք գիտենք, թե ով է մեղավոր և ով է տուժում. մի կողմից կա մի մեծ ազգ, որը, ի թիվս այլ բաների, շատ հարուստ է, քանի որ ունի գազ, ունի նավթ և մուսուլմանական է. մյուս կողմում կա մի փոքր ժողովուրդ, որը Եվրոպայում և աշխարհում վկայել է քրիստոնեությունը և ենթարկվել սարսափելի զտումների, որոնց նկատմամբ մենք պարտավոր ենք և իրավունք ունենք ցույց տալու մեր համերաշխությունը»։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։
Կարծիքներ