«Դաբռո» ստանալու համար Մոսկվա մեկնած Արմեն Ռուստամյանը վերադարձել է դատարկաձեռն

«Դաբռո» ստանալու համար Մոսկվա մեկնած Արմեն Ռուստամյանը վերադարձել է դատարկաձեռն

Այն, որ այս օրերին  փողոց դուրս  եկած ընդդիմությունը փորձում է ամեն գնով իշխանություն զավթել, կարծես այլևս  ոչ ոքի համար գաղտնիք չէ։  Ի դեպ,  ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանում իշխանության կարող են  հասնել միայն մի պարագայում՝ եթե  Մոսկվայից «դաբռո» լինի։

Հենց այս նպատակով է օրեր առաջ Մոսկվա մեկնել դաշնակցական Արմեն Ռուստամյանը։  Մոսկվայի հյուրանոցներից մեկում տեղավորվելուց հետո փորձել է ամեն գնով  հանդիպել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի համաձայնեցնի ընդդիմության գործողություններն ու Կրեմլից իշխանափոխության  «դաբռո» ստանա։

Բայց, չնայած ներդրած ջանքերին,  Մոսկվա մեկնած Արմեն Ռուստամյանին հաջողվել է հյուրանոցի համարում հանդիպել  ՌԴ  պետական ապարատի ընդամենը մի ցածրաստիճան պաշտոնյայի հետ, ով  Ռուստամյանին հայտնել է, որ  ոչնչով չի կարող  օգնել, իսկ վերևներում աշխատում են Փաշինյանի հետ։  Փաշինյանի Մոսկվա  կատարած վերջին այցելության ճոխ ընդունելությունն  էլ այն մասին է վկայում, որ  Կրեմլում ցանկանում են Փաշինյանի հետ աշխատել։ Ռուս պաշտոնյան նաև ավելացրել է, հայաստանյան ընդդիմությունը հույսը պետք է միայն իր վրա դնի։

Արդյունքում, «դաբռո»-յի հետևից Մոսկվա մեկնած Արմեն Ռուստամյանը վերադարձել է դատարկաաձեռն, այդպես էլ չստանալով բաղձալի «դաբռոն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում