Կուբայի իշխանությունները փոթորկի պատճառով 10 հազար բնակչի են տարհանել

Կուբայի իշխանությունները փոթորկի պատճառով 10 հազար բնակչի են տարհանել

Կուբայի իշխանություններն ավելի քան 10 հազար բնակչի են տարհանել երկրի արևմտյան շրջաններից՝ կապված այդ հատվածներում «Իդա» փոթորկի հարվածելու վտանգի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փոթորիկն արդեն անցել է Կուբայի արևմտյան Հուվենտուդ կղզու վրայով, այդտեղ ընդհատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Իշխանությունները հայտնել են, որ խոշոր վնաս չի հասցվել:

«Իդա» արևադարձային փոթորկի ներսում այս պահին քամու ուժգնությունը կազմում է 36.5 մ/վ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում