Մոսկվայում ծեծի է ենթարկվել Կաննի կինոփառատոնի հղի աստղը
Դերասանուհի և ռեժիսոր Թայիսյա Իգումենտևան հարձակման է ենթարկվել:
Կաննի կինոփառատոնի մասնակիցը 21 շաբաթական հղի է: Ըստ իրազեկ աղբյուրների՝ աղջիկը ծեծի է ենթարկվել իր հարազատների կողմի: Թայիսյա Իգումենտևան կռիվից առաջ վիճել է հարազատների հետ:
Դերասանուհին դիմել է բժիշկներին: Փոքրիկի կյանքին վտանգ չի սպասռնում: Նրա մարմնի վրա կան կապտուկներ, հայտնում է Express թերթը: Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածը:
Տեղեկացնենք, որ դերասանուհին հանրահայտ Ալեքսեյ Ուչիտելի աշակերտուհին է: Աղջկա աշխատանքները ստացել են մի շարք մրցանակներ:
Կարծիքներ