Ջոնսոն. Բրիտանիան պետք է լինի առաջին երկիրը, որը ժամանակակից կործանիչներ կուղարկի Կիև

Ջոնսոն. Բրիտանիան պետք է լինի առաջին երկիրը, որը ժամանակակից կործանիչներ կուղարկի Կիև

Մեծ Բրիտանիան պետք է «գործարկի» Ուկրաինային ժամանակակից արեւմտյան կործանիչների մատակարարումը։ Այս մասին հինգշաբթի Sky News-ին տված հարցազրույցում ասել է բրիտանական կառավարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը։

Նախկին վարչապետը նաև կոչ է արել համալրել Մեծ Բրիտանիայի սպառազինության պակասող պաշարները և շարունակել Ուկրաինային զենք մատակարարել, քանի որ Կիևի «հաղթանակի ապահովումը» «լավագույն ներդրումը կլինի» թագավորության և նրա դաշնակիցների երկարաժամկետ անվտանգության պահպանման համար:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ջոնսոնի խոսքով, Ուկրաինայի առճակատումը շրջադարձային է 21-րդ դարի առաջին քառորդի պատմության մեջ, որի արդյունքը կորոշի, թե արևմտյան երկրների բնակիչները առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում կկարողանա՞ն իրենց ապահով զգալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում