Իսրայելի նախագահը Բենյամին Նեթանյահուին հանձնարարել է նոր կառավարություն կազմել
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանձնարարել է Բենյամին Նեթանյահուին նոր կառավարություն ձևավորել՝ վերջերս երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որոնց արդյունքում, սակայն, հստակ հաղթող չի որոշվել:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նեթանյահուն ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը՝ իշխող կոալիցիա կազմելու համար:
Անցյալ ամիս կայացած ընտրություններում ո՛չ նրա, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները բավականաչափ ձայն չէին ստացել, որն անհրաժեշտ է կառավարություն կազմելու համար: Մարտին կայացած ընտրությունները 4-րդն էին երկու տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նախօրեին վերսկսվել էին Նեթանյահուի դեմ քրեական գործով դատական լսումները, որոնք դադարեցվել էին համավարակաով պայամանվորված սահմանափակումների պատճառով: Վերջինս մեղադրվում է կաշառք վերցնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և խարդախության մասին երեք առանձին գործով:
Կարծիքներ