«Սկոպինյան մոլագարը» ազատ է արձակվել գրեթե 17 տարվա բանտարկությունից հետո

«Սկոպինյան մոլագարը» ազատ է արձակվել գրեթե 17 տարվա բանտարկությունից հետո

Ռյազանի մարզի բնակիչ 70-ամյա Վիկտոր Մոխովը, որը հայտնի է որպես «սկոպինյան մոլագար», ազատ է արձակվել երկու աղջիկների առևանգման և բռնաբարության համար գրեթե 17 տարի ուղղիչ գաղութում անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ուժային կառույցներում աղբյուրին:

Նշվում է, որ մարտի 3-ին նա գնացքով մեկնել է իր բնակության վայր:

2000թ.-ին Սկոպին քաղաքում Մոխովն առևանգել էր 14 և 17 տարեկան երկու աղջիկների և գրեթե չորս տարի նրանց պահել նկուղում, տղամարդը նրանց սովի էր մատնել, պահել առանց լույսի և մարմնական վնասվածքներ հասցրել:

Աղջիկներին պատահաբար է հաջողվել գրություն փոխանցել, և 2004թ.-ի մայիսի 4-ին նրանց ազատել են: Մեկ տարի անց Սկոպինսկի շրջանային դատարանը Վիկտոր Մոխովին դատապարտել էր 17 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, ավելի ուշ պատժի ժամկետը կրճատվել էր մինչև 16 տարի 10 ամիս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում