Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գործակիցն իջել է մինչև 0.97
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի տարծման գործակիցը մարտի 3-ին 0.98-ից իջել է մինչեւ 0.97: Մոսկվայում այդ ցուցանիշը տեղի է տվել 1.29 նշագծից եւ իջել է մինչեւ 1.07, հետեւում է նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից:
Հիվանդացածների ամենամեծ քանակով 10 տարածաշրջաններից երեքում գործակիցը գերազանցում է մեկը: Բացի Մոսկվայից, դրանք են Սանկտ Պերտերբուրգը (1.02) եւ Մոսկվայի մարզը (1.14): Մնացած տարածաշրջաններում ցուցանիշը ցածր է 1-ից: Կորոնավիրուսի տարածման գործակիցը ցույց է տալիս, թե միջին հաշվով քանի մարդու է հասցնում վարակել մեկ ախտահարվածը մինչեւ իր մեկուսացումը: Այլ չափանիշների հետ մեկտեղ այն օգտագործվել է փուլ առ փուլ սահմանափակիչ միջոցների վերացման՝ տարածաշրջանների պատրաստության որոշման համար, որոնք անցյալ տարվա գարնանը մտցվել էին համավարկի դեմ պայքարի համար: Այժմ գործակիցը կիրառվում է, մասնավորապես, կանոնափոր միջազգային ուղեւորային հաղորդակցության վերականգնման որոշումներ ընդունելիս: «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարականների համաձայն՝ կոնկրետ պետության համար սահմանը բացել կարելի է, եթե այնտեղ գործակիցը շաբաթվա ընթացքում չի գերազանցում 1-ը:
Կարծիքներ