Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել դաշինքին Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունը։
«Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային ժողովի քվեարկությունը, որն ավարտում է Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Ֆինլանդիայի միանալը դաշինքը կդարձնի ավելի ուժեղ և անվտանգ:
Կարծիքներ