Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ
Երևանի ավագանու որոշմամբ թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ։
Միջնորդությունը ներկայացրել է դպրոցը։ Այն հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական, կառավարման խորհուրդների կողմից։
Գևորգ Արշակյանը 1996 թվականին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ևմիաժամանակ սովորել 2 ֆակուլտետում՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ։
Սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության Արցախ։
2020 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել։ Պատերամի լուրը ստանալուն պես ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս։
Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել 2 հրազենային վիրավորում, բայց շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը։ Տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է։
Կարծիքներ