Շահումով խաղերի, բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակող նախագծի քննարկումը հետաձգվեց

Շահումով խաղերի, բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակող նախագծի քննարկումը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց կառավարության նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը:

Հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը վերաբերում է շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակմանը:

Նախորդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում է անցկացվել, հրավիրել են թե մեդիա ոլորտի, թե գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց կարծիքները, նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտողությունները: «Եվ գտնում ենք, որ կարելի է մինչև հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը որոշ բարելավումներ կատարել նախագծում»,-ասաց Թունյանը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ հաստատեց, որ իսկապես նախորդ օրն այս հարցով արդյունավետ աշխատանքային քննարկում են ունեցել և եկել են այն եզրահանգման, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա: «Համակարծիք ենք այն մոտեցմանը, որ որոշակի ժամանակ շարունակենք քննարկումները, որ սահմանափակումները հնարավորինս առանց դժվարությունների հնարավոր լինի հաղթահարել»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով` նախագծի քննարկումը հետաձգեց մինչև 2 ամիս ժամկետով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում