ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում Սաակաշվիլիին բժշկական օգնություն ցուցաբերել
Միացյալ Նահանգները վերահսկում է իրավիճակը և Վրաստանի կառավարությանը կոչ է անում անհապաղ ապահովել, որպեսզի բավարարվեն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆիզիկական և հոգեկան առողջությանն առնչվող կարիքները։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Փրայսն ասել է, որ Վաշինգտոնը կոչ է անում համապատասխան բժշկական միջոցներ տրամադրել Սաակաշվիլիին: Բացի այդ, Վաշինգտոնը Վրաստանի կառավարությանը խնդրում է արժանապատվորեն վերաբերվել նախկին նախագահին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը Սաակաշվիլիի հետ վարվել ազնվությամբ և արժանապատվությամբ՝ միջազգային նորմերին համապատասխան», – ասել է Փրայսը:
Կարծիքներ