Հարություն Խաչատրյանը վերընտրվել է կինոգործիչների միության նախագահի պաշտոնում
Երեկ կայացել է Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովը։ Այս մասին գրում է ՀԺ-ն։
Կինոգործիչների միության նախագահ է վերընտրվել Հարություն Խաչատրյանը, ձևավորվել են Վարչությունը և Վերստուգիչ հանձնաժողովը։
Մինչ ընտրությունը, ներկայացվել են միության չորս տարիների կատարած աշխատանքները՝ բովանդակային և ֆինանսական մասերով:
Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտել, որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:
Կարծիքներ