Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և փախստականների խնդրին։ Այս մասին գրում է ՀԺ-ն։
Միցոտակիսը նշել է Թուրքիայից ներգաղթյալների հոսքի դադարեցման անհրաժեշտության մասին։
«Ես մարդկանց չեմ հասկանում, թե ինչու Թուրքիային մեղադրելու փոխարեն Հունաստանին են մեղադրում։ Թուրքիան է խախտում մարդու իրավունքները»,-Ermenihaber-ի փոխանցմամբ, ասել է Միցոտակիսը։
Այնուհետև անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին՝ Հունաստանի վարչապետն ասել է․ «Եթե Թուրքիան հրաժարվի իր ագրեսիվ դիրքորոշումից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, դա արդեն կնպաստի, որ մենք նստենք և խոսենք մեր տարաձայնությունների մասին»։
Կարծիքներ