Ուկրաինացիներին զարմացրել է Ջոնսոնի տեսքը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

Ուկրաինացիներին զարմացրել է Ջոնսոնի տեսքը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

Риа новости-ի փոխանցմամբ՝ «Strana.ua» լրատվականը ուշադրություն է դարձրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից ստացված լուսանկարներին:
Ուկրաինացի լրագրողները նկատել են, որ բրիտանական կառավարության ղեկավարի փողկապը թեքված է, և դրան առանձին հոդված են նվիրել:

Հոդվածում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները բանակցությունների համար ընտրել են դասական սև կոստյումներ և սպիտակ վերնաշապիկներ: Զելենսկու փողկապը համընկնում էր հագուստի հետ, Ջոնսոնի փողկապը մուգ փիրուզագույն էր ՝ սպիտակ չեկերով:

Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, նրանք ուշադրություն են դարձրել Կիևի պաշտպանական կարողությունների զարգացմանը և նավատորմի հզորացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում