Ալիևը ղարաբաղյան հակամարտությունը հայտարարել է ավարտված

Ալիևը ղարաբաղյան հակամարտությունը հայտարարել է  ավարտված

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, և երկրի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր:

Ըստ Ադրբեջանի նախագահի` ինքը խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին Երեւանից դրական արձագանք չի ստանում:

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքով:  Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին », - եզրափակել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում