Գևորգ Ալեքսանյանի կոչը. Չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված:
«Հայտնում եմ, որ շրջանառվող լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար։
Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»,- Գևորգ Ալեքսանյանի խոսքը փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ՀԱՕԿ-ից կանչել են, որպեսզի նա մասնակցի Գագիկ Ծառուկյանի աջակիցների ակցիաներին, սակայն նա հրաժարվել է:
Կարծիքներ