Արարատ-Արմենիան նորեկ ունի
24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում»: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոն:
Խոսեն նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես» և «Խիմնասիայ» ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է կոլումբական «Օնսե Կալդեսի» ֆուտբոլիստ:
Բարի գալուստ, Բուենո!»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
Կարծիքներ