ԱՄՆ նախագահի երդմնակալության անվտանգությունն ապահոված գվարդիականներից 200-ը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահի երդմնակալության անվտանգությունն ապահոված գվարդիականներից 200-ը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ծառայություն են իրականացրել մեծ թվով ազգային գվարդիականներ: Իրար շատ մոտ գտնվելու հետևանքով կորոնավիրուսով է վարակվել երկրի ազգային գվարդիայի մոտ 200 զինվորական: Այս մասին տեղեկացնում է Russia Today պարբերականը:

Կապիտոլիումում ծառայության անցած 26 հազար գվարդիականներից յուրաքանչյուրը պետք է նախապես թեստավորվեր, սակայն թեստ են հանձնել ոչ բոլորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում