Սուբվենցիոն ծրագրով Ջրառատ գյուղում երկհարկանի մանկապարտեզ է կառուցվում
Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Ծրագրի արժեքը 48 մլն 156 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինարար» ՍՊԸ-ն։
Կարծիքներ