Երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերվում, իրար հերթ չտալով՝ կոչեր էին անում, իսկ երբ ազգի առողջությանը՝ ձայն բարբառոյ յանապատի
Երբ խոսքը քաղաքականությանն էր վերաբերվում, իրար հերթ չտալով՝ կոչեր էին անում, իսկ երբ ազգի առողջությանը՝ ձայն բարբառոյ յանապատի:
Հայոց եկեղեցին միշտ ապավեն է եղել հայ ժողովրդին դժվարին բոլոր ժամանակներում։
Տարիներ շարունակ Հայոց եկեղեցին ազգապահպանման և ազգի գոյատևման միակ առհավատչյան է եղել։
Իսկ այսօր, երբ ամբողջ աշխարհն է կանգնած թագավարակի արհավիրքի առաջ, մեր եկեղեցին խստագույնս զբաղված է քաղաքական դաշտում կոչեր անելով, և կարծես քաղաքականությունը դարձել է եկեղեցու որոշ սպասավորների միակ գործունեության ոլորտը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Մեր երկու սրբազանները, ովքեր կարծես ասօր պետք է ամեն օր հանդես գային մարդկային գիտակցության բարձրացման կոչերով, մարդկանց հորդորեին լինել աչալուրջ և չհավատալ տարբեր՝ գիտությունից հեռվացած և իրականության մեջ ցնդաբանության աստիճանի հասնող լուրերին, մինչ այդ բուռն գործունեություն են ծավալում քաղաքական հարթակում։
Մինչ այսօր մեր հոգևոր առաջնորդներից ոչ մի սթափեցնող կոչ չի հնցել իրենց հավատացյալ զավակներին՝ լինել գիտակից և կտրել թագավարակի մահվան շղթան։
Առողջ եղե՛ք․․․
Կարծիքներ