ԱՄՆ իրավապահ մարմինները թերագնահատել են Կոնգրեսի վրա մոտալուտ հարձակման մասին նախազգուշացումները

ԱՄՆ իրավապահ մարմինները թերագնահատել են Կոնգրեսի վրա մոտալուտ հարձակման մասին նախազգուշացումները

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ այլ իրավապահ մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձրել ԱՄՆ Կոնգրեսի վրա մոտալուտ հարձակման մասին բազմաթիվ նախազգուշացումներին և, արդյունքում, չեն կարողացել կանխել հունվարի 6-ի իրադարձությունները։ Այս մասին կիրակի հայտնում է The Washington Post-ը , որն իր եզրակացությունը հիմնավորում է լրագրողների անցկացրած հետաքննության արդյունքներով։

 

«Ահազանգը հնչեցրել են տեղի պաշտոնյաները, ՀԴԲ-ի իրազեկները, սոցիալական մեդիա ընկերությունները, ազգային անվտանգության նախկին պաշտոնյաները, հետազոտողները, օրենսդիրները և ազդարարները»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իրադարձություններին առնչվող անձանց տրամադրած փաստաթղթերն ու տեղեկությունները։ Այդուհանդերձ, հրապարակման համաձայն, դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցիչները պատշաճ նշանակություն չեն տվել այս տեղեկատվությանը և համարժեք պատասխան չեն տվել։

 

Մասնավորապես, դեպքերից մեկում ՀԴԲ-ին զգուշացվել էր, որ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, ով այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, համացանցում քննարկում էին, թե ինչպես կարող են գաղտնի զենք մտցնել մայրաքաղաք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում