Բայդենը հույս է հայտնել, որ Կոնգրեսը մոտ օրերս կքվեարկի իր բյուջետային նախագծի օգտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսում իր ներկայացրած բյուջետային նախագծի փաթեթի քվեարկությունը տեղի կունենա մոտ օրերս։ Այս մասին նա ասել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով Հռոմում G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
Խոսելով 1,75 տրիլիոն դոլարի հստակեցված ծրագրի մասին, որը ներառում է սոցիալական ոլորտին և կլիմայի փոփոխության դեմ պայքարին վերաբերող առաջարկներ, ամերիկացի առաջնորդը նշել է. «Եթե դա Աստծո կամքն է, ապա առաջիկա շաբաթվա ընթացքում դրա օգտին կքվեարկվի»։
Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, Բայդենը վստահ է, որ այս հիմնական ծրագիրը կարող է հավանություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում: Քննարկվող նախաձեռնությունների թվում է 555 միլիարդ դոլարի հատկացումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարբեր միջոցառումների համար, այդ թվում՝ որպես վարկ՝ մաքուր էներգիայի, ենթակառուցվածքների, արտադրության զարգացման համար։
Կարծիքներ