Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել Լիբանանին
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» ողջ Լիբանանում, ներառյալ՝ Բեյրութը, երկուշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ուզում եմ հստակեցնել․ մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» Լիբանանի բոլոր մասերում, ներառյալ՝ Բեյրութը։ Մենք դա ապացուցել ենք վերջերս և կշարունակենք ապացուցել դա առաջիկա օրերին»,- ասել է նա։
Հայտարարությունն արվել է Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ռազմաբազա կատարած այցի ժամանակ, որը կիրակի օրը ենթարկվել էր Լիբանանից «Հըզբոլլահի» կողմից արձակված մարտական անօդաչու թռչող սարքի անմիջական հարձակմանը։ Միջադեպի հետևանքով չորս զինվոր էր զոհվել, տասնյակները վիրավորվել էին։
Կարծիքներ