Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի՝ զգուշացնելով տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնավորապես շել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար պլացդարմ ստեղծելը չի բխի տարածաշրջանի երկրների շահերից:
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- ասել է Փեզեշքիանը:
Կարծիքներ