Վրաստանի խորհրդարանին չի հաջողվել իմփիչմենթի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի խորհրդարանին չի հաջողվել իմփիչմենթի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկությանը: Իմպիչմենտը չի կայացել։

Նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելուն կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին հեռացնելու համար պետք էր առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդը:

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, որպեսզի բացառվի պատգամավորներից որևէ մեկի համաձայնությունը իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հետ, որը նախաձեռնել էր իմփիչմենթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում