Կվերանորոգվի Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

Կվերանորոգվի Ազգային պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը

Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ վերանորոգվում և արդիականացվում է պատկերասրահի Մհեր Աբեղյանի մասնաճյուղը:

Պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում արված գրառման մեջ ասվում է, որ շուտով կվերաբացվեն բոլորովին նոր ցուցասրահներ՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանային լուսավորմամբ, գիտական էքսպլիկացիաներով (բացատրություններ) և նոր ցուցադրությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում