Արտակարգ դեպք Երևանում. ավտոմեքենան վարելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, վարորդը փորձել է օգնել, տեղի է ունեցել վթար. կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:
Դեպքի վայրում վարորդ Սարգիս Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր ավտոմեքենան շահագործվում է «Յանդեքս տաքսի» և ուղևորի՝ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Հակոբ Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը, խառնվելով իրար, փորձել է օգնություն ցուցաբերել, ինչից հետո բախվել է բետոնե պատնեշին, իսկ Հակոբ Ա.-ն մահացել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կարծիքներ