Գրիգոր Մինասյանն ու ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարը քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:
Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Համատեղ նախանշվել են համագործակցության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:
Կարծիքներ