Երկրաշարժի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է
Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով:
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հանդիպումն ընդհատվել է կարճ ժամանակով, բայց հետո շարունակվել է։
Ավելի ուշ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ երկրաշարժը չի ազդել ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատանքի վրա, վնասների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ