ԵՄ-ն պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում. Եղոյան
Այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը նախորդած ասուլիսում Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդգծեց, որ Եվրամիությունը աջակցելու է Հայաստանում փոքր և միջին բիզնեսին, այդ թվում` նոր շուկաներ մուտք ունենալու գործում։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծել է կարևոր հետևյալ կետերը նաև
Եվրամիությունըպատրաստվում է ներդրումներ իրականացնել Հայաստանի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում` անդրսևծովյան էլեկտրական մալուխին միանալու հետ կապված
պատրաստվում է ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգաարտադրության մեջ, ինչպես նաև` Վրաստանի հետ փոխկապվածությունը լավարկելուն միտված ծրագրերում
նոր միջոցառումներ է իրականացնելու` ուղղված Հայաստանի ավիացիոն և միջուկային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև` առևտրի դիվերսիֆիկացմանը
ողջունում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
«Ի հավելումն այս ամենին, տիկին Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ Եվրամիությունը առաջիկա 4 տարիների ընթացքում 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին` չկասկածելով անգամ, որ հենց այս կետն է դառնալու հայկական ֆեյսբուքի առաջիկա երկու֊երեք օրերի հայփի թեման»,- գրել է Արման Եղոյանը։
Կարծիքներ