Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամներն ուկրաինացիներ են

Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամներն ուկրաինացիներ են

Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։

«Խորտակված բեռնանավը գնում էր Պալաուի դրոշի ներքո, անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են», – Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:

Նա հավելել է, որ անձնակազմի ևս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, փրկարարները փորձում են հասնել նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում