ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է փետրվարի 25-ին դաշինքի վիրտուալ գագաթնաժողովի անցկացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է փետրվարի 25-ին դաշինքի վիրտուալ գագաթնաժողովի անցկացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել Է ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին, դաշնակից երկրների ղեկավարների վիրտուալ գագաթնաժողովի անցկացումը, որը նվիրված Է լինելու Ուկրաինայի իրադրությանը եւ դաշինքի հետագա քայլերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես որոշել եմ դաշնակիցների վիրտուալ գագաթնաժողով կազմակերպել ՝ քննարկելու համար հետագա քայլերը»,-հայտնել Է նա: Ստոլտենբերգը պարզաբանել Է, որ գագաթնաժողովում կքննարկվեն դաշնակիցների պաշտպանության միջոցները «նոր իրողության» պայմաններում:

«Մենք առայժմ պատասխաններ չունենք, բայց դա կլինի ուրիշ Եվրոպա այն բանից հետո, ինչը տեղի ունեցավ այսօր»,-հավելել Է նա:

Հինգշաբթի օրն առավոտյան ՌԴ-ն հայտարարել Է, որց որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել Է, որ հանգամանքները «մեզանից վճռական եւ անհապաղ գործողություններ են պահանջում, Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու Է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ Է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում