Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ղազախստանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին Ձեր երկիրը պետականաշինության, տնտեսության արդիականացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության բարձրացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների։

Համոզված եմ՝ Ղազախստանի ու Հայաստանի համապարփակ և փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր պատմության ու մեր ժողովուրդների բարեկամության բարի ավանդույթների վրա, հետագայում ևս կշարունակի դինամիկ զարգանալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում