Նավի խորտակման հետևանքով Հաիթիի ափերի մոտ զոհվել է 14 մարդ

 Նավի խորտակման հետևանքով Հաիթիի ափերի մոտ զոհվել է 14 մարդ

Առնվազն 14 մարդ Է զոհվել եւ մի քանիսն անհայտ կորել նավի խորտակման հետեւանքով, որը մարդկանց Էր փոխադրում Տորտուգա կղզուց Հաիթիի հյուսիսում:

Գործակալության տվյալներով՝ նավը շրջվել Է այն պատճառով, որ գերբեռնված Է եղել: Առնվազն ինը մարդու հաջողվել Է փրկել, նրանց բժշկական օգնություն Է ցույց տրվում: Կորածների ստույգ քանակի մասին տվյալներ այս պահին չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում