«Ավրորայի» աջակցությամբ Ստեփանակերտի հագուստի ֆաբրիկան մոտ 500 տաք բաճկոն է կարել արցախցիների համար
Կանանց համար, որոնք կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին կամ դեռ փնտրում են նրանց, աշխատելու հնարավորությունը խիստ կարեւոր է եւ յուրօրինակ թերապիա: Աշխատելով եւ հաղորդակցվելով միմյանց հետ՝ նրանք փորձում են վերագտնել իրենց եւ վերադառնալ ամենօրյա կյանք: Աշխատողներից ոմանք Շուշիից են: «Ավրորայի» աջակցությամբ Ստեփանակերտի հագուստի ֆաբրիկան մոտ 500 տաք բաճկոն է կարել արցախցիների համար:
Կարծիքներ