ԱՀԿ-ն Moderna-ի պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների ցանկում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության աչատադրած պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների ցանկում։
Այս մասին տեղեկանում ենք ԱՀԿ պաշտոնական կայքից:
Կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութն օգտագործել 18-ից բարձր տարիքային խմբում ընդգրկված անձանց համար։
Նշենք՝ Moderna պատվաստանյութն ունի շուրջ 94,1 տոկոս արդյունավետություն:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հավանություն էր արժանացրել նաև Pfizer, Janssen и AstraZeneca ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Moderna պատվաստանյութի օգտագործումը թույլատրվել է դեկտեմբերի 16-ին: Դրանից մի քանի օր անց այն սկսել է օգտագործվել նար Եվրամիությունում: Ընկերությունը դեղամիջոցի մատակարարման առնչությամբ պայմանագրեր է կնքել Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Շվեյցարիայի, Իսրայելի և մի շարք այլ երկրների հետ:
Հիշեցնենք՝ Moderna ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է: COVID-19 համավարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկման արդյունքների համաձայն՝ Moderna-ի mRNA-1273 պատվաստանյութը մինչ օրս անվտանգության հետ կապված որևէ խնդիր կամ լուրջ կողմնակի ազդեցություններ չի արձանագրվել։
Կարծիքներ