Putin Team հագուստի արտադրողն իր արտադրանքը կարտահանի Չինաստան

Putin Team հագուստի արտադրողն իր արտադրանքը կարտահանի Չինաստան

"Shishkin" կարի մանուֆակտուրան՝ Putin Team հագուստի արտադրողը, մտադիր Է զարգացնել իր արտադրանքը. գերակա ուղղությունների թվում են Չինաստանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների շուկաները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է խմբի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դմիտրի Շիշկինը:

«Մենք ունենք մատակարարումների զարգացման երեք հիմնական ուղղություն: Առաջինն Ասիայի երկրների շուկաներն են, որոնց թվում կարելի Է առանձնացնել Չինաստանը, Մերձավոր Արեւելքը եւ արաբական երկրները: Այնտեղ մեծ լոյալություն կա մեր երկրի նկատմամբ: Երկրորդը Արեւմտյան Եվրոպան Է: Երրորդը, իհարկե, ներքին ռուսաստանյան շուկա եւ ԱՊՀ ընդարձակումն Է՝ լայն հասկացությամբ»,-ասել Է Շիշկինը:

Նա նաեւ հայտնել Է, որ ընկերությունը մտադիր Է մասնակցել Դուբայում կազմակերպվող Expo 2021 ցուցահանդեսին: «Նրա, ինչպես նաեւ ISPO-ի (Սպորտային ապրանքների եւ տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես) միջոցով պլանավորում ենք ակտիվորեն արտահանման դուրս գալ Մյունխենում: Այսինքն՝ ընդարձակումն սկսում ենք նաեւ արտասահմանում»,-հավելել Է դիզայները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում