Օլանդը Ֆրանսիայում իրավիճակը չափազանց տագնապալի է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հաշտության ազդանշան ուղարկի կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդներին՝ երկրում ստեղծված հակասական սոցիալական իրավիճակը հաղթահարելու համար։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նման կարծիք է հայտնել հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։
Օլանդի խոսքով՝ պետք է հանդիպել սոցիալական գործընկերների հետ և նոր քննարկումներ նախաձեռնել աշխատանքի նշանակության և կոմերցիոն շահույթների բաշխման շուրջ։
«Դրա պայմանը վստահության վերականգնումն է։ Էմանուել Մակրոնը պետք է հաշտեցման և բաց լինելու ժեստեր անի, որոնք սպասվում են։ Դեռևս չկան»,- հավելել է Ֆրանիայի նախկին նախագահը։
Կարծիքներ