ԵՄ գագաթնաժողովում հաստատվել է 2023 թվականին Ուկրաինային տրամադրվող 18 միլիարդ եվրոյի վարկային օգնությունը

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հինգշաբթի հավանության են արժանացրել Ուկրաինայի 2023 թվականի մակրոֆինանսական ծրագիրը՝ 18 միլիարդ եվրոյի չափով, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք հաստատել ենք Ուկրաինային հատկացվող 18 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը, ԵՄ-ն տեր է կանգնում իր խոսքին»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին ասել է, որ Եվրամիությունն այս տարի 19,7 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն է հատկացրել Ուկրաինային և անհրաժեշտության դեպքում կշարունակի աջակցել նրան։
Կարծիքներ