ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Ղրղզստանին և Տաջիկստանին սահմանին հակամարտությունը լուծելու հարցում

ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել օգնել Ղրղզստանին և Տաջիկստանին սահմանին հակամարտությունը լուծելու հարցում

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Ղրղզստանին և Տաջիկստանին երկու երկրների սահմանին հակամարտող իրավիճակի կարգավորման հարցում։ Այս մասին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող ջանքերին: Մենք գիտենք, որ լարվածություն և բանավեճ կա Տաջիկստանի հետ սահմանին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն հնարավորություն ունենա աջակցելու հակամարտության կարգավորմանը, ապա Բրյուսելը «պատրաստ է օգնություն ցուցաբերել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում