Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.45-ին, Մարաշի բաժանմունքի ՔՀԽ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է ներկայացել 21-ամյա քաղաքացի և խոստովանել, որ նշված անձին ինքն է վրաերթի ենթարկել իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա, «Հայասա» մոտոցիկլ, կայանված «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոպեդ. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 65-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Մանուշյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Դիմիտրով գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ՎԱԶ-21120» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների, ապա հայտնվել է տներից մեկի բակում. «Օպել Աստրայի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր երեխային վրաերթի են ենթարկել:
Պարզվել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան-Հերացու փողոցների խաչմեչուկում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին, «Օպել Զաֆիրայի» 38-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Խաչատրյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցում «Տոյոտա Վիթս» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.15-ին, Սիսիան-Տոլորս ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել դաշտի մեջ. 35-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.40-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում