Շիրակի մարզպետը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր տեսակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Շիրակի մարզից այն զինծառայողներին, որոնք վիրավորում են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։
Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ վերջիններս նշել են, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։
Նազելի Բաղդասարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և շնորհակալություն հայտնել հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին ու ողջ բուժանձնակազմին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար։
Կարծիքներ