ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 19։03-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազի խողովակին և վնասել այն․ առկա է գազի արտահոսք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Էրեբունի ԲԿ»։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում