Սպիտակ տունը հայտարարել է ծրագրվելիք ահաբեկչության մասին Ռուսաստանին նախազգուշացնելու մասին
ԱՄՆ-ը մարտին տեղեկություններ է ստացել Մոսկվայում նախապատրաստվելիք ահաբեկչության մասին և այդ մասին տեղեկացրել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ազգային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ութսոնին:
«Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, ԱՄՆ կառավարությունը տեղեկություն էր ստացել Մոսկվայում ծրագրվելիք ահաբեկչական հարձակման մասին մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում, ներառյալ՝ համերգները»,- ասել է նա:
Ուոթսոնի խոսքով՝ դա է եղել պատճառը, որ ԱՄՆ Պետդեպը հանդես էր եկել հրապարակային նախազգուշացմամբ՝ դիմելով ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին:
Նա հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը այդ տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի իշխանություններին՝ հիմնվելով նման դեպքերում «պարտադիր նախազգուշացման» վաղեմի սովորույթի հիման վրա:
Մինչ այդ ԱՄՆ դեսպանությունը հայտարարել էր, որ Մոսկվայում ահաբեկչության մասին նախազգուշացումը հրապարակվել է, քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկանում անմեղ մարդկանց մահը:
Կարծիքներ