ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին

ՌԴ նախագահին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքի մասին: Նրան այդ մասին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը և «Ռոսգվարդիայի» ղեկավար Վիկտոր Զոլոտովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:

Մարտի 22-ին մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ» եկած քաղաքացիների վրա:

Շինությունում մի քանի պայթյուն էր որոտացել, ապա հրդեհ էր բռնկվել:

ՌԴ ՔԿ-ի տվյալով՝ ահաբեկչությանը զոհ է դարձել ավելի քան 60 մարդ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում