Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի մասին և դրանք համարում է երկրի ներքին գործն ու չի պատրաստվում միջամտել:

Այս մասին այսօր ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 2-րդ Կենտրոնաասիական համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի ներքին գործն է այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է, և այն ամենը, ինչի մասին հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը։ Մենք այդ գործընթացներին չենք միջամտում»,- նշել է փոխնախարարը՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով սահմանագծման և սահմանազատման մասին Բաքվի եւ Երևանի բանակցային գործընթացն ու նաև Հայաստանում  տեղի ունեցող ցույցերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում